• BITHERM խողովակները հեշտությամբ են մոնտաժվում
  • Պահպանում են ջրի ջերմաստիճանը
  • Չեն ազդում ջրի արագության եւ ճնշման վրա
  • Խլացնում են ջրի աղմուկը, էկոլոգիապես մաքուր են
  • Ներքին մակերեսին նստվածքներ չեն առաջացնում
  • Խողովակներում միկրոօրգանիզմներ չեն կուտակվում
  • Էլեկտրականություն չեն հաղորդում
  • BITHERM (PERT AL PERT) խողովակներն արտադրվում են գերմանական տեխնոլոգիայով եւ բաղկացած են 5 շերտից
  • Ի տարբերություն այլ խողովակների BITHERM խողովակներում ալյումինի շերտի հաստությունը փոխվում է խողովակի տրամաչափից կախված



Բնակարաններում և կազմակերպություններում կենցաղային ջրի ճնշման տատանումներից Ձեզ կապահովագրեն Bitherm խողովակները, որոնք շնորհիվ նորագույն տեխնոլոգիաների օգտագործման դիմանում են նույնիսկ մինչև 28 բար ճնշմանը (աշխատանքային առավելագույն ճնշում՝ 28 բար, կրիտիկական ճնշում՝ 120 բար):



Լաբորատոր փորձարկումների ժամանակ Bitherm խողովակները շարունակել են անխափան գործել նույնիսկ ջրի 95˚C-ի դեպքում, այսինքն դրանք անփոխարինելի են ջեռուցման համակարգերի մոնտաժման ժամանակ:



Շնորհիվ ծանրության նկատմամբ գերդիմացկունության` Bitherm խողովակները կարելի է օգտագործել Տաք Հատակ համակարգի մոնտաժման ժամանակ` տեղադրելով դրանք բետոնի հաստ շերտի տակ կամ պատի մեջ ջրագիծ անցկացնելիս:



Ժամանակի ընթացքում ջերմաստիճանի տատանումների պատճառով խողովակները ենթարկվում են երկայնական փոփոխությունների, որի արդյունքում դետալներից տեղի է ունենում ջրի արտահոսք: Սակայն Bitherm խողովակները ապահովագրված են այս խնդրից, քանի որ հատուկ մշակված տեխնոլոգիայի շնորհիվ դիմանում են ջերմաստիճանների տատանումներին և երկայնական ընդլայնմանը:



Հումքի մեջ հատուկ սինթեզված չայրվող նյութի շնորհիվ Bitherm խողովակները չեն նպաստում հրդհեի արագ տարածմանը:



Bitherm խողովակները հարմար են բաց տարածություններում ջրագիծ ունենալու համար, քանի որ Bitherm խողովակները դիմացկուն են նույնիսկ -40˚C ցրտի պայմաններում:



Bitherm խողովակները դիմացկուն են ներքին քերծվածքների նկատմամբ: Խողովակների ներքին շերտը թույլ չի տալիս ջրի մեջ առկա ավազներին տարիների ընթացքում քայքայել խողովակները:



Ժամանակի ընթացքում ջրում առկա աղերը նստվածք են տալիս խողովակների մեջ և առաջացնում խցանումներ՝ խաթարելով ջրի բնականոն հոսքը: Սակայն ի տարբերություն այլ խողովակների Bitherm խողովակները դիմացկուն են ջրում առկա աղերի քայքայիչ ազդեցության նկատմամբ:



Bitherm խողովակների ուլտրամանուշակագույն ճառագայթներն անդրադարձնող շերտը պահպանում է ջրի նախնական էկոսֆերան, որի արդյունքում կենցաղում և խոհանոցում օգտագործվող ջուրը մնում է էկոլոգիապես մաքուր և անվնաս առողջության համար:



Պատրաստման գերմանական հատուկ տեխնոլոգիաների և նորարարական լուծումների կիրառման արդյունքում Bitherm խողովակների օգտագործման ժամկետը հասնում է մինչև 113 տարի:

Արտադրող՝
ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ ՍՊԸ

ՀՀ, 0052, Երևան
Թբիլիսյան խճ. 25

Մեծածախ առևտրի բաժին՝
հեռ. (+374 10) 24 08 70